Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է լուրերն այն մասին, թե Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը սպանվել են Իրանի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղային ասել է ABC News-ի հետ հարցազրույցում։ «Նրանք ողջ և առողջ են», – ասել է դիվանագետը:
📍Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ «համակարգն աշխատում է», այն հիմնված չէ միանձնյա կառավարման վրա, ամեն բան կատարվում է ըստ ծրագրի, իրանական ուժերն ապահովում են երկրի պաշտպանությունը։
Հեղափոխական առաջնորդը վճռականորեն ղեկավարում է դաշտը. Հեղափոխական առաջնորդի ստեղծագործությունների պահպանման և հրատարակման գրասենյակին մոտ կանգնած աղբյուր Tasnim
Թողնել պատասխան