Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմնված է «վելայաթ-ե ֆակիհ» սկզբունքի վրա, հետ…

🇮🇷 Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմնված է «վելայաթ-ե ֆակիհ» սկզբունքի վրա, հետևաբար առաջնորդության ինստիտուտը համակարգի առանցքային հենասյուներից մեկն է։ Սակայն այդ առաջնորդությունը ժառանգական բնույթ չի կրում
🗳️ Գերագույն առաջնորդին ընտրում է Փորձագետների խորհուրդը, որի անդամներն իրենց հերթին ընտրվում են ժողովրդի ուղղակի քվեարկությամբ։ Առաջնորդի մահվան կամ հրաժարականի դեպքում Փորձագետների խորհուրդը պարտավոր է ընտրել նոր ղեկավար։
✍️ Ըստ օրենքի՝
🔴 «ժառանգական իրավահաջորդ» գոյություն չունի
🔴 իրավահաջորդը նախապես չի հայտարարվում
🔴 իշխանության փոխանցումը ընտանեկան կամ ավտոմատ սկզբունքով նախատեսված չէ
➡️ Բացի այդ, համաձայն Սահմանադրության 177-րդ հոդվածի, մի շարք սկզբունքներ, ներառյալ «վելայաթ-ե ամր»-ը, սահմանված են որպես անփոփոխելի, ինչը նշանակում է՝ գործող համակարգի շրջանակներում պետությունը չի կարող գոյություն ունենալ առանց առաջնորդության ինստիտուտի։
🇮🇷 Իսլամական Հանրապետությունը բազմաշերտ ինստիտուցիոնալ կառուցվածք է. մեկ անձի հեռացումը՝ նույնիսկ եթե նա գտնվում է բուրգի գագաթին, չի դադարեցնում դրա գործունեությունը և չի խաթարում իշխանության իրավահաջորդության ու վերարտադրման մեխանիզմները։ Իրանի հակառակորդները կա՛մ չեն հասկանում այս ակնհայտ իրողությունը, կա՛մ գիտակցաբար գնում են առճակատման ճանապարհով, որի գինը կարող է կործանարար լինել ամբողջ տարածաշրջանի համար։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով