Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք. Ալեն ՍիմոնյանՈրքա…

Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք. Ալեն Սիմոնյան

Որքան են սիրում որոշ մարդիկ բամբասել և ուրիշների կյանքով ապրել, ստել ստել ստել ու իրենց կարևորել:
Այո՛, փետրվարի 28-ին ես իմ ընտրյալին և իր ծնողներին հրավիրել եմ ռեստորան, որպեսզի ծանոթացնենք մեր ծնողներին և ընտանիքի անդամներին: Եղել ենք 11 հոգով՝ մայր, հայր, տատիկներ, եղբայր ու եղբոր կին, և բացի ընտանիքի անդամներից ոչ մեկ հրավիրված չի եղել, եղել ենք նստած ընդհանուր սրահում, կողքը ևս երկու սեղան կար, անծանոթ մարդիկ էին: Երեկոն անցել է ջերմ մթնոլորտում, ծիծաղել ենք նաև այն բամբասանքների, հիմարությունների, ստերի վրա, որոնք տարածում են: Փոխանակվել ենք ոչ թանկ, սիմվոլիկ նվերներով: Ոչ մի զարդարանք սրահում կամ որևէ տեղ արված չի եղել, տարածվող տեսանյութը՝ ծաղիկներով, տարոսիկներով, ոչ մի կապ չունի մեզ հետ և գովազդային ինչ-որ հոլովակ է: Ընթրիքի հաշիվը կազմել է 325.840 դրամ, (կտրոնը ունեմ) փակել եմ այն իմ քարտով՝ իմ անձնական միջոցներով, ինչպես միշտ եմ անում:
Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք և Ձեզ բոլորիդ նույնն ենք ցանկանում: Զբաղվեք ձեր կյանքով և ձեր գործերով:
Ալեն Սիմոնյանը նշանադրվում է MakaryanNews-ին հայտնի դարձավ, որ այս պահին «Դվին» հյուրանոցի «Հայրիկ» ռեստորանում տեղի է ունենում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նշանադրության արարողությունը: 46-ամյա ԱԺ նախագահը նշանադրվում է Անելյա Գուբրյան անունով 25-ամյա մոդելի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով