Ընկեր Իշխանից ու Աշոտյանից լա՞վ տղա է․ ո՞ւր է կորել ապօրինի գույքով անցնող դաշնա…

Ընկեր Իշխանից ու Աշոտյանից լա՞վ տղա է․ ո՞ւր է կորել ապօրինի գույքով անցնող դաշնակցական նախարարը
Երբ իր կուսակից դաշնակցական ընկերները մի քանի փողոց այն կողմ ճամփա էին փակում, ոստիկանների հետ կռվի բռնվում, ծեծվում, ընկնում ոստիկանություն, բանտարկվում, Լևոն Մկրտչյանը այդ ընթացքում վայելում էր Երևանը՝ իհարկե, միտինգներից հեռու, ավելի հանգիստ ու «անշառ» փողոցներում։ Ի՞նչ է, Ընկեր Իշխանից (Իշխան Սաղաթելյանից) լա՞վ տղա է Լևոն Մկրտչյանը, թե՞ նրանից ավելի հայրենասեր է, որ այդքան գույքի և ունեցվածքի վրա նստած՝ ձայն չի հանում, չի խոսում, չի արտահայտվում, անգամ յոթ անգամ իր ղեկավարած ոլորտի՝ կրթության ու գիտության խնդիրներից չի խոսում, թե ինչպես է ներկայիս նախարարը ապականում և ոչնչացնում ոլորտը։ Էլ չենք ասում՝ գոնե մի բառ ասեր Արցախը հանձնելու, Հայաստանի սուվերեն տարածքներից թշնամուն հեկտարնեով հող զիջելու, երկրում տիրող անարխիայի, ամնեաթողության, քաղբանտարկյալների, Բաքվում պահվող մեր գերիների մասին, վերջապես։ Չկա։ Ոչ մի խոսք։ Վայելում է իր ունեցվածքը, որի մի մասը գուցե վաղը ստիպված կամ դատախազության հետ համագործակցելով զիջի պետությանը, որ շարունակի գլուխը անդարդ՝ վայելել ունեցվածքի մյուս մասը (գուցե հենց առյուծի բաժինը)։
Կարելի է մտածել, թե ապօրինի գույքի հոդվածով է անցնում, ձայն չի հանում, որ իրավապահներն ավելի չնեղեն։ Իսկ Իշխան Սաղաթելյանն ու իր ընտանիքի անդամները այդ նույն հոդվածով չե՞ն անցնում, Կրթության ու գիտության նախկին նախարար , բանտից մի կերպ դուրս եկած Արմեն Աշոտյանն այդ նույն հոդվածով ու քրեական գործերով չի՞ անցնում, թե՞ Իշխան Սաղաթելյանը, Արմեն Աշոտյանն ու մյուսները կորցնելու բան չունեն՝ ինքը ունի։
https://makaryannews.am/3996.html?fbclid=IwZnRzaAQSUZVleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe0PKWCmBfig6rhey68lmJdUDXX6hDOJHVl6ANaadpAD01m5BOodQJ8lovg28_aem_yubrqNQKks6_tLp4ms-Idw

Ընկեր Իշխանից ու Աշոտյանից լա՞վ տղա է․ ո՞ւր է կորել ապօրինի գույքով անցնող դաշնակցական նախարարը

Գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պա…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով