Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 ժամ փակ մնալուց հետո բացվել է. դեսպան«Իրանի ս…

Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 ժամ փակ մնալուց հետո բացվել է. դեսպան

«Իրանի սահմաններից երկուսը, սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված, 24 ժամ փակ են եղել, դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն էր: Այսօր առավոտյան ժամը 9:30 այդ խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում», — այսօրվա ասուլիսում հայտնեց Խալիլ Շիրղոլամին:
Դեսպանի փոխանցմամբ՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը սահմանին է, որտեղից վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով