Մոսկվան Վաշինգտոնին խոստացել է դադարեցնե՞լ Իրանի միջուկային ծրագրին աջակցություն…

Մոսկվան Վաշինգտոնին խոստացել է դադարեցնե՞լ Իրանի միջուկային ծրագրին աջակցությունը

🇦🇲🇦🇲🇦🇲Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ռուս-ամերիկյան նախարարական մակարդակով բանակցություններից ավելի քան երկու շաբաթ անց, երբ միջազգային դերակատարների, փորձագետների և վերլուծաբանների ուշադրության կենտրոնում Սպիտակ տան Օվալաձև սրահի «սկանդալն» ու դրանից ածանցվող իրադարձություններն են, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը բացահայտել է, որ կողմերը քննարկել են նաև իրանական թեման:
Ուշակովն ասել է, որ, ընդառաջելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի «խնդրանքին»՝ Ռուսաստանը համաձայնել է իրանա-ամերիկյան բանակցություններում միջնորդություն ստանձնել: Ուշադրություն է հայցում փաստը, որ Էր-Ռիյադում ԱՄՆ պետքարտուղարը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել են ռուս-իրանական ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումից մեկ ամիս անց, իսկ Ուշակովի բացահայտումը հաջորդում է Իրանի փոխնախագահ Զարիֆի հրաժարականին:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *