Ես, որ BMW ունեի, BMW ոչ մեկ չուներ, ու երկու տարբեր BMW, իսկ զրահապատ ես հիմա է…

Ես, որ BMW ունեի, BMW ոչ մեկ չուներ, ու երկու տարբեր BMW, իսկ զրահապատ ես հիմա էլ չունեմ. Ալեն Սիմոնյանը` իր մեքենաների մասին
Հ.Գ. Մեռա ասելով` Ալեն Սիմոնյանի BMW-ն, որ 2019 թվականի սիմյոռկա է, ԶՐԱՀԱՊԱՏ ՉԷ, հասարակ մեքենա է, որից քաղաքում ով ասես` ունի: Բայց էլի` զրահապատ հա, զրահապատ… համարյա` իմփիչմենթ հա իմփիչմենթ: 😀
Հարգելի´ գործընկերներ, ԱԺ նախագահին` ով ուզում է նա լինի, զրահապատ մեքենա չի հատկացվում: ԱԺ նախագահներից, կարծեմ, միայն Արմեն Խաչատրյանին են զրահապատ մեքենա տվել` իր դեմ մահափորձից հետո: Էլի BMW էր, բայց 1999-2000 թվերի արտադրության, E38 թափքով: Դա հետո, կարծեմ, Գագիկ Խաչատրյանին էր մի որոշ ժամանակ սպասարկում` էլի մահափորձի պատճառով, դրանից հետո մինչ օրս ԱԺ նախագահների համար զրահապատ մեքենա ձեռք չի բերվել:
Ի դեպ, Ալենի BMW-ն արդեն լավ մաշվել ու հնացել ա` փոխելու ժամանակն ա: Էնպես որ, հաջորդ ԱԺ նախագահը, որ գա, թող փոխի` վախտն ա 😜

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով