Քուվեյթի բնակիչները կատապուլտ եղած ամերիկացի օդաչուին շփոթել են իրանցու հետ`
Մարտի 2-ին Քուվեյթի տարածքում խոցվել է ամերիկյան կործանիչ, սակայն օդաչուն կարողացել է փրկվել և անվտանգ վայրէջք կատարել։ Տեղացիները նրան սկզբում իրանցի են համարել և սկսել են սպառնալ մետաղյա խողովակով։
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է օդաչուն բղավում․ «Հետ գնացեք։ Հետ գնացեք։ Կանգ առեք»։ Խողովակով մի տղամարդ մոտենում է նրան և պատրաստվում է հարվածել, սակայն երբ օդաչուն ասում է «American» և ցույց է տալիս իր տարբերանշանները, նրան հանգիստ են թողնում։
Խոցված ինքնաթիռը երեք F-15E Strike Eagle կործանիչներից մեկն էր, որոնք խոցվել էին «բարեկամական կրակով»՝ այսինքն սեփական կողմի կողմից արձակված կրակով։ Ամերիկացի զինվորականների հաստատմամբ՝ դրանք խոցվել են դաշնակից Քուվեյթի զինված ուժերի կողմից։

Թողնել պատասխան