Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ նշանակելու մասին հայտնել են նաև The N…

Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ նշանակելու մասին հայտնել են նաև The New York Times-ում: Պարբերականի տեղեկություններով՝ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու բարձրաստիճան հոգևորականները երեքշաբթի հավաքվել են քննարկման, և սպանված նախկին առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեիի որդին, ըստ քննարկումների ընթացքին ծանոթ երեք իրանցի պաշտոնյաների, դարձել է ակնհայտ ֆավորիտ: Աղբյուրները հայտնել են, որ հոգևորականները քննարկել են Խամենեիի որդուն իրավահաջորդ հայտարարելու հնարավորությունը արդեն չորեքշաբթի առավոտյան, սակայն ոմանք մտավախություն են հայտնել, որ դա կարող է նրան թիրախ դարձնել ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Մոջթաբա Խամենեիի՝ որպես Իրանի առաջնորդ ընտրվելու մասին տեղեկատվությունը նույնպես հրապարակել է DW-ն՝ հղում անելով իրանական աղբյուրներին:
Իրանի ընդդիմադիր Iran International լրատվամիջոցը հայտնում է, որ Իրանի բարձրագույն խորհրդի կողմից Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով