Լուսանկարում Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաներն են…

🟨 Լուսանկարում Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաներն են, ովքեր Երևանից մեկնում էին Բեյրութ: Այս օրերին նրանք մասնակցում էին «Ալ Բուստան» հեղինակավոր միջազգային փառատոնին:
▫️Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր առավոտյան հատուկ չվերթով մեր երիտասարդ երաժիշտները վերադարձան Երևան:
▫️Շնորհակալություն եմ հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանին և լիբանանյան ազգային ավիաընկերությանը՝ մեր երաժիշտների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար:
Տիգրան Ավինյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով