Ինչո՞ւ այլևս չեն աղմկում Վրաստանում «գերի» մնացած հայ վարորդները․ մինչ Փաշինյանը…

Ինչո՞ւ այլևս չեն աղմկում Վրաստանում «գերի» մնացած հայ վարորդները․ մինչ Փաշինյանը թմբուկ էր խփում վրացիների համար, բեռնատարների վարորդներն իրենց խնդիրները լուծում են լրիվ այլ ձևով
Եթե MakaryanNews-ին այս տեղեկությունը չհայտնեին, կարելի էր կարծել, թե երեկ երկօրյա աշխատանքային այցով Վրաստան մեկնած ու վրացիների համար թմբուկ խփած Նիկոլ Փաշինյանն ու նրա հզոր նախարար Գևորգ Պապոյանն են կարգավորել խնդիրը։ Բայց՝ ոչ․ հայ վարորդներն իրենք են իրենց համատեղ ջանքերով, փաստացի՝ վրացի մաքսավորներին լուռ դիմադրություն ցույց տալով և նրանց փաստի առաջ կանգնեցնելով՝ իրենց հարցերը լուծել։ Հակառակ պարագայում, հիմա Նիկոլ Փաշինյանը, իր հետևից էլ՝ Գևորգ Պապոյանը, ամեն անգամ հայ-վրացական դարավոր բարեկամության կենացը խմելուց առաջ և հետո լայվ էին մտել ու հերոսաբար պատմել, թե ինչպես իրենք գնացին, վրացիների հետ բանակցեցին և միանգամից կարգավորեցին խնդիրը։ Մինչդեռ, նրանք, իրականում, այս ընթացքում վրացական կողմի հետ ոչ մի խնդիր էլ չեն կարգավորել, ավելին՝ ամեն անգամ վրացի պաշտոնյաների հետ այս հարցերի շուրջ բանակցելուց հետո խնդիրն էլ ավելի է խորացել։ Վրացի մաքսավորները, ըստ էության, փողի համը առել են ու չեն ուզում հրաժարվել հայ գործարարների հաշվին կտրուկ հարստանալու գայթակղիչ հնարավորությունից։
https://makaryannews.am/4302.html?fbclid=IwY2xjawQVHtlleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEecMStsA3qhno—vJofD4Awd4w4CosFx73cFT2QQlxeECQXnsfAMpGKpc4iw8_aem_IxArPfOgRq7E-FdmfUhOZg

Ինչո՞ւ այլևս չեն աղմկում Վրաստանում «գերի» մնացած հայ վարորդները․ մինչ Փաշինյանը թմբուկ էր խփում վրացիների համար, բեռնատարների…

Փետրվարի 12-ից վրացական սահմանին կանգնած հայկական բեռնատարների վարորդները սկսել են հատել վրաց-հայկական սահմանն ու մուտք գործել Հայաստան։ Դրա համար էլ մի քանի օրն է՝ նրանց ձայնը չի լսվում, այլևս մամ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով