Նոր իրավիճակ Իրանի շու՞րջԲլումբերգ գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Թր…

Նոր իրավիճակ Իրանի շու՞րջ

🇦🇲🇦🇲🇦🇲Բլումբերգ գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը ՌԴ նախագահ Պուտինին խնդրել է լինել միջնորդ Իրանի հետ միջուկային ծրագրի հարցում բանակցության համար: Ըստ գործակալության՝ Պուտինը համաձայնել է: Իրանը բնական է դիտում այն, որ կա Վաշինգտոնի հետ դիվանագիտական միջնորդության պատրաստակամություն: Ըստ էության, սա բավականին էական գործընթաց է, որը կարող է վկայել հիմնարար փոփոխությունների ևս մեկ շերտ:
Եթե Պուտինի միջնորդությունը «ինստիտուցիոնալացվի», ապա դա կարող է նշանակել, որ Իրանի միջուկային ծրագրի այսպես ասած Վեցյակի ձևաչափը կարող է դառնալ պատմություն: Այստեղ, իհարկե, լոկ ձևաչափի հարց չէ: Թրամփը ակնկալում է թերևս Իրանի հարցում դուրս թողնել եվրոպական եռյակին, որն ուկրաինական հարցում «ջոկատ» է կազմել իր դեմ՝ Գերմանիա, Ֆրանսիա, Բրիտանիա: Իսկ Իրանի հարցը աշխարհաքաղաքականության առանցքային հարցերից է, և նույնիսկ գուցե ավելի, քան Ուկրաինան:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *