❗️⚡️Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Մարտինի ռոյալ» սրճարանում, որը ծածկադմփոց են փորձում անել. ի՞նչ խնդիր է եղել Սամվել Ալեքսանյանի և «Զովքի» սեփականատիրոջ միջև
Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից չհերքեցին միջադեպի մասին մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի վերջին, մեր նշած «Մարտինի ռոյալ» սրճարանում, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով, այս պահին ձերբակալված անձ չկա։ Զարմանալի է, որ մեր աղբյուրները պնդում են, որ այդ օրը նշված սրճարանում ծեծկռտուքից զատ նաև կրակոցներ են հնչել, անգամ նշում են, թե ով և ինչ տեսակի զենքով է կրակել (ՏՈԶ տիպի հրազենից), իսկ իրավապահ մարմիններից ասում են՝ որևէ կրակոց չի հնչել, վարույթն էլ նախաձեռնվել է ընդամենը խոլիգանության հատկանիշներով։ Իսկ թե ինչու մինչ այս պահը որևէ անձ ձերբակալված չէ կամ որևէ ենթադրյալ խուլիգան հայտնաբերված չէ այս գործով, կարելի է, թերևս, կռահել։ Ի վերջո, այս միջադեպի հետևում կանգնած են Հայաստանի երկու ամենախոշոր սուպերմարկետների սեփականատերերը, հատկապես մի կողմում բոլոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանն է, մյուս կողմում ոչ պակաս խոշոր գործարար Արամ Արամյանը, որը Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական, Տեր Մեսրոպ քահան Արամյանի եղբայրն է, և ասացին` նրանք ամեն ինչ արել են, որ ծածկադմփոց արվի գործը, մամուլով և իրավապահ մարմինների հաղորդագրություններով որևէ կերպ այս մասին չբարձչաձայնվի, չլուսաբանվի, որ այդպես գործը մարվի՝ գնա։
Մանրամասն` հոդվածում
👇https://makaryannews.am/4309.html
Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Մարտինի ռոյալ» սրճարանում, որը ծածկադմփոց են փորձում անել. ի՞նչ խնդիր է եղել Սամվել Ալեքսանյանի և «Զովքի»…
MakaryanNews-ի բացառիկ տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ լուրջ միջադեպ է տեղի ունեցել «Երևան սիթիի» սեփականատեր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի և «Զովք» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արա…
Թողնել պատասխան