12-օրյա պատերազմի օրերին գրել ենք, որ իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին Թուրքիան Իսրայելին դարձյալ դեմ էր արտահայտվում, սակայն Թուրքիայի տարածքում (Քյուրեջիք ռազմակայանում, իրականում հանդիսանում է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանական համակարգի մաս) տեղադրված AN/TPY-2 ռադարը, որն ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգի մաս է, թույլ է տալիս հայտնաբերել ամեն տեսակի թռչող օբյեկտներ մեծ բարձության վրա և մինչև 1000 կմ հեռավորության վրա:
Այսինքն, երբ այն մոտ 10 տարի առաջ տեղադրվել էր, հիմնական խնդիրն Իսրայելին ապահովագրելն էր իրանական հրթիռներից։
Այսպես ասած, տեխնիկական առումով բան չի փոխվել, թերևս։
Իրանը հայտարարել է 3 երկրում AN/TPY-2 ռադիոլոկացիոն 3 կայանի ոչնչացման մասին, որոնք պատկանում են THAAD համակարգին։
Թողնել պատասխան