«…Պատիվ եմ համարում, որ 2016 թ.-ին` Ղևոնդեանց քահանայից տոնի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իմ 12 քահանա եղբայրների հետ միասին հենց Ձերդ Սրբազնության ձեռամբ ու օրհնությամբ ընդունեցի քահանայական Սուրբ Օծությունը և Ձեռնադրությունը։
Մեծագույն ուրախություն է, որ հենց Դուք եք իմ Հոգևոր Ծնողը ում տեսչության ժամանակ առաջին անգամ ոտք դրեցի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, և շատ ուսանողներ, որոնք այսօր հոգևորականներ են և իրենց ծառայությունն են բերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում, Ձերդ Սրբազնության հայրական հոգատար հայացքի ներքո են ձևավորվել և դաստիարակվել որպես եկեղեցականներ։
Ձեզանից սովորեցինք և Դուք օրինակ դարձաք մեզ համար, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, եկեղեցին, ընկերը, ինչպիսի արժանապատվության կրող պետք է լինի Քրիստոնյան։
Վստահ եմ, սա ևս կանցնի և շատերը կանցնեն, բայց Ձեր տեսակը կմնա որպես օրինակ շատերիս համար…»։
Տեր Զարեհ քահանա
15.10.2025թ.

Թողնել պատասխան