Ընդամենը մեկ ԱԹՍ չեզոքացնելու ունակություն չունեցող և Արցախի սովի մատնված ու բզկ…

Ընդամենը մեկ ԱԹՍ չեզոքացնելու ունակություն չունեցող և Արցախի սովի մատնված ու բզկտված մեր քաջարի մարտիկների հետ անհավասար մարտում մեկ օրում պաշտոնապես մոտ 100 սպանված տված բանակով Բաքվի բարբարոսական վարչախբի պարագլուխը սպառնում է հաղթել Իրանին։
Վեց օր շարունակ Իրանի վրա կրակ թափող ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ նման հանդուգն հայտարարություններ անում է որոշակի զգուշությամբ։
Արհեստածին Ադրբեջանում որքան ուզում են կարող են պոռոտախոսությամբ զբաղվել, բայց մի «հուշում»՝ թող ուշադրություն դարձնեն, որ Իրանի ԻՀՊԿ-ն, որի լիազորության տակ են ԱԹՍ-ները և հրթիռները, ի դեպ, չի ժխտել հարձակումը, այլ պահպանում է «կասկածելի» լռություն։
Վարդան Ոսկանյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով