«Էս ցրտին ի՞նչ իմփիչմենթ». ՔՊ-ականները «բոցեր» են անում իմփիչմենթի թեմայովՀՀԿ-ակ…

«Էս ցրտին ի՞նչ իմփիչմենթ». ՔՊ-ականները «բոցեր» են անում իմփիչմենթի թեմայով
ՀՀԿ-ականներն այն աստիճանի են անլրջացրել իրենց հորինած իմփիչմենթի թեման, որ անգամ Հայկ Մամիջանյանը, որ միշտ շատ զգույշ է իր խոսքում, չի կարողանում հիմնավոր փաստարկներ բերել ու նաև վստահ պնդել, որ ՔՊ-ականների հետ ևս բանակցել են իմփիչմենթին միանալու շուրջ, որ դա առիթ է տալիս ՔՊ-ական պատգամավորներին` ծաղրի առարկա դարձնել Մամիջանյանի հայտարարությունն ու իրենց բերած իմփիչմենթի անպտուղ և անհեռանկար օրակարգը:
Ես ցավով եմ սա արձանագրում, որ մեր ընդդիմությունը այնքան է արժեզրկել իր պայքարի մեթոդները, որ Հասոյի ու մյուս ՔՊ-ականների բերանը լեզու են դրել իրենց ծաղրելու համար:
Հ.Գ. Մի լիկբեզ էլ Հասմիկի համար. ՀՀԿ-ական պաշտոնյաներ վաղուց գոյություն չունեն, կարող է ձեր թիմում դեռ մնացել են հոգու խորքում կամ թաքնված ՀՀԿ-ական պաշտոնյաներ, բայց դե յուրե ՀՀԿ անդամ հանդիսացող պաշտոնյա չկա, որ մի հատ էլ ձեզ մոտենա որևէ հարցով: Երևի Մամիջանյանին ու իրենց ֆրակցիայի անդամներին նկատի ունես, որոնց դասական իմաստով ՀՀԿ-ական պաշտոնյա դժվար է անվանել` իրենք ընդանենը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ են:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով