⚡️ ՔՊ–ում ահաբեկված են. խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին🗳️ «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները չնայած վերջին օրերին, բառի բուն իմաստով, պոռոտախոսությամբ են զբաղված եւ հայտարարում են, թե հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն են ստանալու, սակայն իրականում մեր իշխանական աղբյուրները չեն թաքցնում, որ, մեղմ ասած, ահաբեկված են իրական սոցհարցումների արդյունքներից եւ որոշ ընդդիմադիրների օրեցօր աճող ռեյտինգից։
🔴 Փաշինյանի թիմի թիվ մեկ ահն ու սարսափը, իհարկե, գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական միավորն է։ Պարզվում է՝ Փաշինյանն իր կուսակցության որոշ անդամների հրահանգել է մարզերում «հետախուզական» աշխատանքներ իրականացնել եւ պարզել, թե ինչ սկզբունքով ու մեթոդներով է աշխատում Կարապետյանի թիմը, խոցելի՞ են արդյոք, եւ ինչպե՞ս կարելի է կասեցնել նրանց ընթացքը:
🔴 Սակայն ուսումնասիրություններից պարզել են, որ կուսակցաշինական աշխատանքների մասշտաբներն այնքան մեծ են, որ անգամ, ՔՊ-ի հաշվարկով, եթե այսպես շարունակվի, ընտրողների մոտ կեսը կարող է ներգրավված լինել Կարապետյանի համակիրների շարքերում»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան