Դատախազությունը պահանջում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝
Երևանում գտնվող 3 անշարժ գույք, որից 2-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում (անշարժ գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 125 միլիոն 580 հազար դրամ է),
1 շարժական գույք,
48 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.42.8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Դատարան է հանձնվել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ 2008թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, տեղակալ Վալերիյ Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի…
Թողնել պատասխան