Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Պուտինը և Իրանի նախագահ Փեզեշքիանը։ Պուտինը…

Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Պուտինը և Իրանի նախագահ Փեզեշքիանը։
Պուտինը  վերահաստատել է  Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու, Իրանի շուրջ և ամբողջ Մերձավոր Արևելքում առկա խնդիրներն ուժային մեթոդներով լուծելուց հրաժարվելու  և քաղաքական ու դիվանագիտական ​​​​կարգավորմանը վերադառնալու  անհրաժեշտության վերաբերյալ։
ՌԴ ղեկավարը  նշել է նաև,  որ մշտական կապի մեջ է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների հետ։
Իր հերթին Փեզեշքիանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին դրսևորած  սոլիդարության համար և ներկայացրել կոնֆլիկտի սուր փուլում տեղի ունեցող զարգացումները։
Ռուսաստանի և Իրանի նախագահները համաձայնել են շարունակել Մոսկվայի և Թեհրանի միջև շփումները տարբեր խողովակներով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով