«Իրանի հոգևոր առաջնորդը հրաժարվել է բունկեր տեղափոխվել և գտնվել է իր աշխատավայրո…

«Իրանի հոգևոր առաջնորդը հրաժարվել է բունկեր տեղափոխվել և գտնվել է իր աշխատավայրում. նա որոշել է, որ եթե սպանվի, ապա սպանվի կանգնած, գետնի վրա, և մահանա հերոսական ձևով։ Այդ որոշումը պատահական չէր, որովհետև նա սովորական քաղաքական գործիչ չէր։ Նա ոչ միայն մոտ 90 միլիոնանոց շիական Իրանի հոգևոր առաջնորդն էր, այլև ամբողջ աշխարհում շուրջ 300 միլիոն շիաների առաջնորդը»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Փույա Հոսեյնին է: Խոսելով Իրան-Իսրայել հակամարտության անկյունների մասին՝ քաղաքական վերլուծաբանն ընդգծում է` միշտ Նեթանյահուն ասել է, որ ցանկանում են ստեղծել «նոր Մերձավոր Արևելք»։

««Նոր Մերձավոր Արևելք» ասելով՝ նկատի ունեն այն, որ տարածաշրջանի մեծ և ռեսուրսներով հարուստ երկրները պետք է մասնատվեն և վերածվեն փոքր, թույլ պետությունների։ Այդ դեպքում Իսրայելը կկարողանա առաջիկա 20, 50 և ավելի տարիների ընթացքում տարածաշրջանում պահպանել իր վերահսկողությունն ու ուժը այդ թույլ պետությունների նկատմամբ։ Այսինքն՝ խոսքը միայն Իրանի մասնատման մասին չէ․ նման ծրագրեր եղել են նաև Իրաքի, ինչպես նաև Սիրիայի նկատմամբ»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով