2018-ին ինձ ուղիղ զգուշացրել են, որ եթե գամ՝ բռնելու են․ Երկրորդ նախագահ
Ես այն մարդը չեմ, որը կարող է դավաճանել իր կողմից որդեգրած արժեքային համակարգին: Սխա՞լ եմ արել, որ եկել եմ․ ռացիոնալիզմի տեսանկյունից՝ այո։ Բայց ես համարում եմ, որ իմ տեսակը չէր կարող չգալ Հայաստան և չէր կարող չգալ ու պայքարել: Եվ եթե հիշում եք, հենց այն ժամանակ առաջին անգամ հնչեցնում էի այն վտանգները, որոնք կան երկրի առաջ, որովհետև տեսնում էի ուր են տանելու, տեսնում էի և առաջին նաև հարցազրույցները, եթե չեմ սխալվում, որ տվել էի մայիս-հունիս ամիսներին, իմ գրքում էի գրել, որ Ղարաբաղի վրա կախվել են այդպիսի վտանգներ․ ո՞նց կարող էի թողնել-փախչել։
Թողնել պատասխան