Վիտալի Բալասանյան․ Նիկոլի ջրաղացին ջուր լցնող «ընդդիմադիր-փրկիչը»
Վիտալի Բալասանյանն իր այսպիսի հայտարարություններով իրեն Նիկոլ Փաշինյանի կամ շարքային նիկոլականի պես է պահում, քանզի նրանք էլ են ասում բաներ, որոնք կամ, չեն գիտակցում՝ ինչ են ասում, կամ գիտակցաբար են ասում՝ խաղալով հանրության էմոցիաների հետ։ Պարզապես, Փաշինյանն ու իր թիմակիցները վերջում այդ ամենից տակից այնպես են դուրս գալիս, որ ի շահ իրենց է ստացվում իրենց «բլթոցները»։ Մինչդեռ ընդդիմադիր հայացքներով Բալասանյանն իր խոսքով ոչ թե օգուտ տվեց ընդդիմությանը, այլ մի բան էլ սնեց իշխանական կեղծ թեզերն ու օրակարգը, թե Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները Հայաստանը ցանկանում են դարձնել Ռուսաստանի «գուբերնիա»։ Ինչ խոսք, Փաշինյանը մի պրեմիա էլ Բալասանյանին պետք է հատկացնի՝ իրեն ու իր թիմին այսպիսի մեծ օգուտ տալու համար։
Ի դեպ, սա այն նույն Վիտալի Բալասանյանն է, որի մեջ «Հայելի» ակումբի Անժելա Թովմասյանը փրկիչ էր տեսնում ու Արցախը հանձնելու օրերին ֆեյսբուքում գրել էր․ «Վիտոոոո՜, հասիիիի՜»։ Երևի հույս ուներ, որ Վիտոն Արցախից գալու էր Նիկոլի «հարցերը լուծեր» ու Արցախը փրկեր Նիկոլից։ Մինչդեռ, Անժելայի հույսերը չարդարցրած Վիտոն Արցախը Նիկոլի «ճանկերից» փրկելու փոխարեն Արցախից մի կերպ մազապուրծ հասավ Երևան, հիմա էլ հեզ ու խոնարհ դեմքով ամեն կիրակի պատարագների է մասնակցում և տեսախցիկների առջև երազում Հայաստանը Միութենական պետության կազմում տեսնելու մասին։
https://makaryannews.am/4758.html?fbclid=IwZnRzaAQbhGFleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEevKWJpsfKIM4aLF6KE07NONlGoqUczv2GKLgF1OsJTwqnzkRdsSVJxyI35Hs_aem_Jct2Mv1VD1XcuHRZSEoQoQ
Վիտալի Բալասանյան․ Նիկոլի ջրաղացին ջուր լցնող «ընդդիմադիր-փրկիչը»
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը երազում է Հայաստանի անկախության կորստի և Խորհրդային միության նման՝ նորից միութենական կազմում մտնելու մասին։ Իր երազանքների մասին նա հայտարարեց երեկ՝ Մայր Աթոռի բակու…
Թողնել պատասխան