Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով». Էրդողանը՝…

Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով». Էրդողանը՝ Փեզեշքիանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ: «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ Թուրքիայի օդային տարածքում ևս մեկ իրանական բալիստիկ հրթիռ խոցելը։
Էրդողանը Փեզեշքիանին ասել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով» և որ «Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով