«Արդյո՞ք իրական նպատակը Իրանը է, թե ոչ. եթե արդեն տասնամյակներ շարունակ նույն հի…

«Արդյո՞ք իրական նպատակը Իրանը է, թե ոչ. եթե արդեն տասնամյակներ շարունակ նույն հիմնավորումն է հնչում՝ թե Իրանը մի քանի շաբաթից միջուկային զենք կունենա, ապա ակնհայտ է, որ այս հակամարտության հետևում կարող են լինել ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակներ»։

«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է:

«Առաջանում է հաջորդ հարցը` ինչ խնդիրներ են փորձում լուծել ԱՄՆ-ն և Իսրայելը։ Միացյալ Նահանգները փորձում է պահպանել իր հեգեմոնիան. դա գրված է նրանց ազգային ռազմավարական փաստաթղթերում: Այսօր ԱՄՆ-ն տնտեսապես սկսում է մրցակցային պայքարում զիջել Չինաստանին, և այդ պատճառով փորձում է վերահսկողություն պահպանել համաշխարհային վառելիքային շուկաների նկատմամբ։ Այստեղ մի քանի նպատակ կա՝ վերահսկողություն Իրանի վրա, վերահսկողություն Հորմուզի նեղուցի վրա, ինչպես նաև արաբական այն երկրների վրա, որոնք նավթ են արտադրում։ Իսկ Իսրայե՞լն ինչ խնդիր է փորձում լուծել։ Իսրայելի քաղաքականությունը որոշ չափով հիշեցնում է այն քաղաքականությունը, որը ժամանակին վարում էր Մեծ Բրիտանիան Եվրոպայում։ Մի քանի հարյուր տարի Բրիտանիայի քաղաքականության հիմնական իմաստը այն էր, որ Եվրոպայում պատերազմներ հրահրի ուժեղ պետությունների միջև, նրանց բաժանի, թուլացնի, անգամ հեղափոխություններ ֆինանսավորի՝ ինչպես 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին, որպեսզի այդ երկրների միջև հակասությունները խորանան և ինքը մնա որպես հիմնական հեգեմոն»:

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով