«Պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նա…

🇦🇲 «Պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»․ Նիկոլ Փաշինյան
🛣️ «Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության կապը», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
🚆 Վարչապետը նշեց, որ Հայաստանը փաստացի օգտվում է Ադրբեջանի երկաթուղուց և չի ցանկանում, որ այդ օգտվելը լինի միակողմանի։
🤝 «Ուզում ենք, որ համապատասխանաբար քայլի դիմաց մենք էլ մեր քայլն անենք», – ընդգծեց Փաշինյանը։
🕊️ Նրա խոսքով՝ առաջարկը արվում է խաղաղությունն ամրապնդելու տրամաբանությամբ, և խաղաղության համաձայնագիրը, իր համոզմամբ, անպայման կստորագրվի։
🔗 Կարդա՝ aravot.am

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով