Գրիգոր Տեր-Ղազարյա՞նն է ՔՊ-ի վերևում, թե՞ ՔՊ-ն է Գրիգի տակ. ուշագրավ հարևանությո…

Գրիգոր Տեր-Ղազարյա՞նն է ՔՊ-ի վերևում, թե՞ ՔՊ-ն է Գրիգի տակ. ուշագրավ հարևանություն` Կասկադում (տեսանյութ)
Ուշագրավ է, որ ՔՊ-ի գրասենյակի ուղիղ գլխավերևում գտնվում է Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի փեսա Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող GTB holdings ընկերության գրասենյակը:
Գրիգոր Տեր-Ղազարյանը կամ Գրիգը, ինչպես իրեն դիմում են շրջապատում, հիշեցնենք, իշխանությունների հետ ոչ վատ հարաբերություններ ունեցող, բայց հոգու խորքում ընդդիմադիր հայացքներ թաքցնող, միևնույն ժամանակ Ավինյանի հետ «քիպ» այն Lamborghini-ներով մեծահարուստ տղան է, որը ՀԷՑ-ը խլելուց հետո «լրիվ պատահաբար» գնացել էր ՀԷՑ-ը` Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման: Բայց հենց ՀԷՑ-ի դարպասների մոտ լրագրողները ֆիքսեցին նրա երկու գունագեղ Lambo-ներն ու եզրակացրին, որ Կասկադի շինարարության մրցույթը շահած գործարարը հիմա էլ եկել է ՀԷՑ-ը գնելու և ամբողջացնելու Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը վերջնական խլելու իշխանությունների դավադիր պլանը: Հետո, իհարկե, Գրիգոր Տեր-Ղազարյանը մի կես հերքում տարածեց, թե ՀԷՑ-ը գնելու մտադրություն չունի, բայց այդպես էլ մութ մնաց, թե ինչու էր նա հենց այդ օրերին գնացել ՀԷՑ` նորահայտ կառավարիչ Ռոմանոսին հանդիպելու:
Դրանից մի քանի օր անց Գրիգն ու Ռոմանոսը ևս երկու անհայտ գործարարի հետ զբոսնում էին արդեն Սևանի ափին` Sevan Startup Summit-ի շրջանակներում:
Մանրամասն` այստեղ 👇
https://makaryannews.am/5071.html

Գրիգոր Տեր-Ղազարյա՞նն է ՔՊ-ի վերևում, թե՞ ՔՊ-ն է Գրիգի տակ. ուշագրավ հարևանություն` Կասկադում (տեսանյութ)

MakaryanNews-ի տեղեկություններով` ՔՊ-ն Կասկադում գրասենյակ է վարձել, որ օգտագործի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Գրասենյակը գտնվում է հենց Կասկադի աստիճանների մոտ, նախկին Los Pueblos ռեստորանի տե…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով