«Թուրքիայի ձայն» պորտալը փոխանցում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը դիմել է Իրաքյան Քուր…

«Թուրքիայի ձայն» պորտալը փոխանցում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը դիմել է Իրաքյան Քուրդիստանի ադմինիստրացիային խնդրանքով, որ գործի դնեն Իրանի քրդերի հետ կապերը և մտնեն Իրան, և որ սրանից հետո Իսրայելը ևս սկսեց խոսել այս մասին։
Բայց, ինչպես հայտնում է պորտալը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անմիջապես զանգել և Իրաքյան Քուրդիստանի ադմինիստրացիային խիստ զգուշացրել է չփորձել գործարքի մեջ մտնել ԱՄՆ -ի և Իսրայելի հետ ու Իրանի դեմ պատերազմի մեջ մտնել, հակառակ դեպքում քրդական խմբավորումները շատ լուրջ խնդիրների և հետևանքների կբախվեն, ինչպես դա եղավ Սիրիայում։ Եվ սրանից հետո, ըստ «Թուրքիայի ձայնի», Իրաքյան Քուրդիստանը պաշտոնապես հայտարարեց, որ Իրանի դեմ հարձակումներ չեն լինի։
Հ.Գ. Նշենք, որ Ֆիդանի հայրը էթնիկ քուրդ է` Մուշից։ Եվ նա միակ մարդն է, ում հետ, ասում են, քրդերը կարող են խոսել կամ բանակցել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով