ԵԽ նախարարների կոմիտեն քննարկել է Հայաստանի վերաբերյալ «Չիրագովը և այլք» և «Ա․Պ…

🇪🇺 ԵԽ նախարարների կոմիտեն քննարկել է Հայաստանի վերաբերյալ «Չիրագովը և այլք» և «Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործերը
⚖️ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ստրասբուրգում կայացած նիստում քննարկել է ՄԻԵԴ-ի «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման ընթացքը։
💶 Հայաստանին հիշեցվել է պարտավորությունը՝ փոխհատուցում վճարել Լաչինից հեռացած դիմումատուներին կամ նրանց ժառանգներին, եթե բանակցությունները արդյունք չտան։
👧 «Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկել անչափահասին սեռական բռնությունից պաշտպանելու համար և պարտավորեցրել է վճարել 32 հազար եվրո փոխհատուցում։
📊 Նախարարների կոմիտեն նաև կոչ է արել արագ ընդունել Երեխաների իրավունքների պաշտպանության ծրագիրը և դպրոցներում ապահովել անվտանգ բողոքարկման մեխանիզմներ։
🔗 Ավելին՝ Առավոտում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով