Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ու…

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Վերջինս ՀՀ ԱԳ նախարարին հյուընկալել է Բեռնի պատմական հատվածում գտնվող՝ Դաշնային խորհրդի պաշտոնական ընդունելությունների տանը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով