Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի նախագ…

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ իր զրույցի մասին։
Մոդին նշել է, որ ինքը և իր իրանցի գործընկերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակը։
«Խոր մտահոգություն են հայտնել լարվածության սրման և քաղաքացիական անձանց կյանքի կորստի, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասի վերաբերյալ։ Հնդկաստանի քաղաքացիների պաշտպանությունը, ինչպես նաև ապրանքների և էներգետիկ ռեսուրսների անարգել տարանցման անհրաժեշտությունը մնում են Հնդկաստանի գլխավոր առաջնահերթությունները։ Նա վերահաստատել է Հնդկաստանի հանձնառությունը խաղաղության և կայունության նկատմամբ և կոչ է արել երկխոսության և դիվանագիտության»,- գրել է Հնդկաստանի վարչապետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով