Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել գործարքի առարկ…

🇦🇲☄️Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել գործարքի առարկա դարձնել Արցախը․ Աշոտ Դանիելյան

Մեզ համար զարմանալի չէ, որ Հայրենիք հասկացողությունը չընկալողները, 1700-ամյա Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ու ազգային հավատքը ուրացողներն ու ամբաստանողները, խարդավանքներով ու աճպարարություններով իշխանության աթոռները ձեռք բերածներն ու դրանք պետության հետ նույնականացնողները վարկաբեկում են ամեն սուրբ բան, այդ թվում և մեր ժողովրդի ինքնությունը ձևավորող մյուս հաստատություններն ու գործընթացները, այդ թվում և Արցախյան շարժումը։
⁠⁠Արցախի ժողովրդի՝ ինքնորոշվելու, հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունքը չի կարող վերանալ ստի, կեղծիքի ու նենգափոխումների միջոցով կամ դառնալ ճղճիմ գործարքների առարկա։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով