«4 գիծ՝ ոչ թե Եվրոպայի, այլ մեզ համար» «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավա…

🇪🇺 «4 գիծ՝ ոչ թե Եվրոպայի, այլ մեզ համար»
💬 «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին, ներկայացրել է եվրոպական ուղու իր պայմանները։
Տարածքային ամբողջականություն – Հայաստանի միջազգային ճանաչված սահմանները պետք է լինեն անձեռնմխելի, իսկ օկուպացված տարածքներում չպետք է լինեն օտար զորքեր։
Արցախահայերի վերադարձի իրավունք – խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ներառի բռնի տեղահանվածների վերադարձի և փոխհատուցման մեխանիզմներ։
Ժողովրդավարություն երկրի ներսում – եվրոպական ուղին անհամատեղելի է ընդդիմախոսների հետապնդման, եկեղեցու նկատմամբ ճնշումների և ավտորիտար կառավարման հետ։
Պայմանագրերի պահպանում – Հայաստանը պետք է ամբողջությամբ կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները։
🗣️ «Դեպի Եվրոպա ճանապարհը սկսվում է ոչ թե Ստրասբուրգից կամ Բրյուսելից, այլ Երևանից», – նշել է Թաթոյանը։
🔗 Կարդա՝ aravot.am
📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով