Որքան էլ առաջադեմ հայ շրջանակները չկարևորեն անցյալը, տառապեն հայոց պատմության մի…

Որքան էլ առաջադեմ հայ շրջանակները չկարևորեն անցյալը, տառապեն հայոց պատմության միֆազերծմամբ, թուրքերի առաջ արդարանան ցեղասպանվելու համար, միևնույն է փաստը մնում է փաստ․ Կուր գետից և Ուրմիա լճից մինչև Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական շրջանները, Ասորիքից ու Կիլիկիայից մինչև Տրապիզոն ընկած անծայրածիր տարածքները ողողված են հայկական հետքով, նյութական և հոգևոր մշակութային ժառանգությամբ, վանքերով և իշխանական տների հիշողությամբ։ Հասկանալ այս ամենը, սիրել, հիանալ և ուսումնասիրել ամենևին էլ չի նշանակում տարածքային պահանջներ ունենալ հարևան երկրների նկատմամբ կամ էլ պատերազմ սադրել։
Եթե գիտական ամբիոնից զեկույց կարդացողը, խորանից պատարագ մատուցողը և թաղի բիսետկայից Մասիսով հիացողը պատերազմ է հրահրում, նշանակում է խաղաղությունը կեղծ է, իսկ խաղաղություն բերողն էլ մերկ․․․
Կարպիս Փաշոյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով