«Վերջին շրջանում ներքին և արտաքին հայության միջև կապի խզում է նկատվում, ինչն ուղ…

«Վերջին շրջանում ներքին և արտաքին հայության միջև կապի խզում է նկատվում, ինչն ուղղակիորեն հարվածում է հայապահպանությանն ու համահայկական շահերի առաջմղմանը։ Այս բացը լրացնելու և հայամետ ուժերին մեկտեղելու նպատակով է ստեղծվել «Համահայկական հասարակական դաշինքը»»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը դաշինքի համահիմնադիր Կարապետ Մինասյանն է։ Նրա կարծիքով` հայության համաշխարհային համախմբման այն գործիքակազմը, որը նախկինում լուրջ ազդեցություն էր ունենում մեր ներքին և արտաքին խնդիրների լուծման վրա, այսօր դադարել է գործել։

«Նկատելի է, որ այս վերջերս կապը կտրվել է և՛ ներքին հայության, և՛ սփյուռքի միջև։ Այնինչ այդ կապը հանդիսանում էր մեր միասնության սիմվոլիկան ու հայկական գաղափարները առաջ մղելու հիմնական միջոցը։ Մեր առաքելության շրջանակներում միավորվել են մարդիկ, որոնք իսկապես մտահոգ են Հայաստանի և հայության ճակատագրով»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով