«Իրանը կիրառում է Սև ծովում Ռուսաստանի փորձը Հորմուզի նեղուցի շրջափակման համար»…

🇮🇷🇷🇺 «Իրանը կիրառում է Սև ծովում Ռուսաստանի փորձը Հորմուզի նեղուցի շրջափակման համար»․ Die Welt
📰 Գերմանական «Die Welt»-ը գրում է. «Պարսից ծոցում այրվող նավթակիր տանկերներն ապացույց դարձան այն բանի, որ մոլորակի գլխավոր լոգիստիկ «նեղուցը» վերածվել է մահացու թակարդի։ Որդեգրելով Սև ծովում փորձարկված ասիմետրիկ պատերազմի մարտավարությունը՝ Իրանը կամիկաձե-արագընթաց մոտորանավակների և «խելացի» հատակային ականների օգնությամբ կաթվածահար է անում համաշխարհային նավագնացությունը։
🔴 Իրանական անօդաչու մոտորանավակներն ու ժամանակակից ծովային ականները Հորմուզի նեղուցը վերածում են բարձր ռիսկայնության գոտու։ Այրվող տանկերները ցույց են տալիս, թե որքանով է համաշխարհային առևտուրը կախված Պարսից ծոցի այս նեղ «կետից»։ Ընդ որում, Իրանը կիրառում է այն դասերը, որոնք Ռուսաստանն ստիպված էր քաղել Սև ծովում։
🔴 Սա բացատրվում է նրանով, որ Իրանը խաղադրույք է կատարում ոչ թե «դասական» ծովային պատերազմի, այլ այն մոտեցման վրա, որը ռուսներն արդեն հարկադրաբար կիրառել են Սև ծովում և, ինչպես ենթադրվում է, կարող էին խորհուրդ տալ իրանցիներին. վերջրյա նավերն ու առևտրային անոթները չափազանց խոցելի են դանդաղընթաց և ցածր թռչող անօդաչուների, ինչպես նաև պայթուցիկով հագեցած հեռակառավարվող վերջրյա և ստորջրյա սարքերի առջև։ Իսկ ժամանակակից ականներն ավելի շատ հիշեցնում են ստորջրյա դրոններ, քան համաշխարհային պատերազմների մասին ֆիլմերի «եղջյուրավոր» պայթուցիկ գնդերը. դրանք կարող են ինքնուրույն ուղղորդվել դեպի հայտնաբերված թիրախը և գրոհել այն»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով