Ցավում եմ, որ Արսեն Սաֆարյանի հետ չեմ շփվում, ենթքդրում եմ, որ Ղարաբաղի հետ տեղի…

Ցավում եմ, որ Արսեն Սաֆարյանի հետ չեմ շփվում, ենթքդրում եմ, որ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում ինքը նաև ինձ է մեղադրում. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը Tet a Tet հաղորդման ժամանակ խոսելով իր նախկին ու ներկա ընկերների հետ հարաբերություններից, ասաց, որ ավելի քիչ է շփվում Արսեն Սաֆարյանի հետ, ինչի համար ափսոսում է
«Ավելի քիչ եմ շփվում, կարելի է` կորցնել ասել, Արսենի հետ Սաֆարյան, որին որպես ընկեր շատ եմ սիրում, շատ եմ հարգում, շատ գնահատում եմ ու շատ ցավում եմ, որ քիչ ենք ավելի շփվում… Ես ենթադրում եմ, որ չգիտեմ ինչի` ինքը Ղարաբաղի հետ տեղի ունեցածում ինձ ա նաև մեղադրում, թեև ես չգիտեմ` դրա մեջ իմ մեղքի բաժինը որն ա: Բքյց ասում եմ` ես նրան շատ սիրում եմ, շատ ափսոսում եմ ու նաև կարոտում եմ նրա հետ շփումը»,-նախկին ընկերոջ վերաբերմունքից իր զարմանքը հայտնեց Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի թիմակիցը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով