Ըստ Semafor պարբերականի,  Իսրայելը հայտնվել է հակահրթիռային պաշտպանության համակա…

Ըստ Semafor պարբերականի,  Իսրայելը հայտնվել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի լուրջ դեֆիցիտի առաջ։
Նշվում է, որ Իսրայելն ԱՄՆ-ին զգուշացրել է հակահրթիռային պաշտպանության միջոցների դեֆիցիտի մասին։
Ավելին, Semafor-ը գրում է, որ Իսրայելն Իրանի դեմ այս պատերազմի մեջ մտել է այս միջոցների կամ, այսպես ասած,  հրթիռ որսիչների սահմանափակ պաշարով, քանի որ դրանց մի մասը սպառվել էր դեռևս Իրանի դեմ 12-օրյա ռազմական բախման ժամանակ։
Պարբերականը հղում տալով ամերիկացի պաշտոնյային,  հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն մի քանի ամիս տեղյակ է եղել Իսրայելի` հրթիռ որսիչների  սահմանափակ կամ սակավ լինելու  մասին։
Semafor-ի զրուցակիցը նշել  է, որ  ԱՄՆ-ը նման համակարգերի պակաս լինելու խնդիր  չունի։
https://t.me/oborona2025

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով