Հռոմի Լևոն XIV պապը կրկին Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել՝ հորդորելով դադարեցնել պատերազմը և վերսկսել երկխոսությունը. հայտնում է AFP-ն:
«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, երկու շաբաթ շարունակ Մերձավոր Արևելքի ժողովուրդները տառապում են պատերազմի սարսափելի բռնություններից»,- Վատիկանում ամենշաբաթյա Angelus աղոթքի ժամանակ ասել է քահանայապետը:
«Հազարավոր անմեղ մարդիկ սպանվել են, իսկ անթիվ-անհամար ուրիշներ ստիպված են եղել լքել իրենց տները: Ես վերահաստատում եմ իմ զորակցությունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին դպրոցների, հիվանդանոցների և բնակելի թաղամասերի վրա հարձակումների հետևանքով»,- հավելել է նա:
Ըստ Հռոմի պապի, Լիբանանում տիրող իրավիճակը մտահոգության առանձնահատուկ առիթ է:
«Մերձավոր Արևելքի քրիստոնյաների և բարի կամքի տեր բոլոր կանանց ու տղամարդկանց անունից ես դիմում եմ նրանց, ովքեր կրում են այս հակամարտության պատասխանատվությունը: Դադարեցրե՛ք կրակը: Թող երկխոսության ուղիները նորից բացվեն: Բռնությունը երբեք չի հանգեցնի արդարության, կայունության և խաղաղության, որին սպասում են մարդիկ»։

Թողնել պատասխան