Համաներում Հայաստանում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման հա…

🇦🇲 Համաներում Հայաստանում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը։ Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայատարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ես խնդիր եմ դրել արդարադատության նախարարության առաջ, որ մենք այնքան զարգացնենք ու ակտիվացնենք պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, որ այդ մեխանիզմը գա և լրացնի այդ պահանջը։ Որովհետև պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը քննում է յուրաքանչյուր անձի դեպքը առանձին։
Ես խնդիր եմ դրել, որ բաց թողնենք մարդկանց, ովքեր պատրաստ են վերադառնալ նորմալ օրինական կյանքի»,- ասել է Փաշինյանը։
|armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով