Այո, կրկին հաստատում եմ` իշխանափոխություն ԱՆՀՐԱԺԵՇՏ է եղել և է և մնում է թիվ 1 ա…

Այո, կրկին հաստատում եմ` իշխանափոխություն ԱՆՀՐԱԺԵՇՏ է եղել և է և մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակը ինձ համար:
Այո’, ես խոսքեր ասել եմ, պատասխանատու եմ բոլոր ասածներիս համար՝
բառ առ բառ, տառ առ տառ, առանց ձայնագրության էլ կարող եմ վերհիշել ու ասել՝ ինչ եմ ասել:
Այո’, ասել եմ, և ճի’շտ եմ արել, որ ասել եմ: Դա իմ համոզմունքն ու սկզբունքն է եղել, որովհետև, այո’, հավատում եմ, և դարձյալ հավատում եմ, և դարձյալ հավատում եմ, որ այս երկիրը, մեր պետությունը, իմ սիրելի աշխարհը ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ կարիք ունի:
Արցախ հանձնած մարդիկ, զոհերի պատճառ եղած մարդիկ այսօր մեզ մեղադրե՞ն: Մեղադրեն ինչի՞ համար, ասելով` սահմանազատում էինք անում, դուք պատերազմ էիք ուզո՞ւմ:
Ամենամեծ պատերազմասերն ու պատերազմ բերողը դուք եք եղել` ձեր ամբողջ ահլով, ձեր ամբողջ ցեղով ու տեղով։

Բագրատ Սրբազան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով