«Ութ տարի է՝ իշխանության են, բայց դեռ անընդհատ փնտրում են՝ ով է մեղավոր որ երկիր…

«Ութ տարի է՝ իշխանության են, բայց դեռ անընդհատ փնտրում են՝ ով է մեղավոր որ երկիրը չի զարգանում, փնտրում են ինչ-որ թիրախներ, որ արդարանան, չարածները արդարացնեն։ Ժողովրդի հետ գնաս քարոզարշավ ու ասես՝ մենք էս ենք արել, էն ենք արել ու ներկայացնես դա որպես լավությու՞ն։ Ո՛չ, կառավարությունը պետք է շնորհակալություն ասի ժողովրդին, ոչ թե հակառակը, որովհետև կառավարությունը պարտականություն է, լավություն չէ»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը ընդգծում է՝ ընդդիմության նպատակը իշխանությանը վարկաբեկելը չէ, այլ հասարակության իրական խնդիրները բարձրաձայնելը․

«Մեր նպատակը ամեն գնով իշխանություններին վարկաբեկելը չէ, որ հետո գանք նստենք այդ աթոռին։ Եթե որևէ իշխանություն երկիրը տանի զարգացման ճանապարհով և վերականգնի սոցիալական արդարությունը, մենք միայն ուրախ կլինենք»։

Քաղաքագետը կարևորում է քաղաքացիների պատասխանատվությունը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ձևավորման գործում, և դրա ամենաուղղակի ձևը ընտրություններին մասնակցելն է։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով