💥Հնարավոր է` ՀՀ առողջապահության նախարարությունը միավորվի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ☄️ «Ժողովուրդը»
գրում է. Նախաձեռնության հիմնական շահառուներից մեկը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որն ակտիվ աշխատում է, որպեսզի ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում հենց ինքը զբաղեցնի միավորված գերատեսչության ղեկավարի պաշտոնը։
‼️Իշխանության ներսում արդեն նկատվում են դժգոհություններ Թորոսյանի ակտիվությունից և նախաձեռնությունների ձևից։ Որոշ պաշտոնյաներ այդ գործընթացը բնութագրում են որպես Թորոսյանի հերթական փորձ՝ վերահսկել առավել մեծ ոլորտ։
☄️Եթե այս սցենարը կյանքի կոչվի, ներկայիս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին այլ պաշտոն կառաջարկեն, իսկ նրա տեղակալ Լենա Նանուշյանը կմնա համակարգում, քանի որ Թորոսյանի մտերիմն է։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան