❗️❗️❗️Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին, ինչպես նաև վարչական հսկողություն։ Ըստ դատարանի որոշման, նրան արգելվում է այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան, շփվել գործով վկաների հետ։ Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը դատարանի որոշմամբ կալանավորվել էր անցած տարի հոկտեմբերի 16-ին։ Կարգալույծ Ստեփան Ասատրյանի ցուցմունքի համաձայն, նրան մեղադրել են Քրեական օրենսգրքի 210- ի 5 մասով նախատեսված արարքը՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և 236 րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Թողնել պատասխան