Իրավապահները «Հրապարակ» օրաթերթի խմբագրին մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու կոչ անելու մեջ
Երեկ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը , որ վերջին շրջանում հատկապես շատ խիստ է քննադատում Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, իր ֆեուսբուքյան էջում մի գրառում էրվկատարել` հայտնելով, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե: Թե որն է պատճառը, հայտնի չէ:
MakaryanNews-ը տեղեկացավ, որ Արմինե Օհանյանին մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու կոչ անելու մեջ, այսինքն` վարույթը նախաձեռնել են այն նույն հոդվածով, ինչով մեղադրանք են առաջացրել Միքայել Սրբազանին:
Ընդ որում, ըստ մեր ունեցած տեղեկությունների` մեղադրանքի հիմքում ընկած է «Հրապարակ» օրաթերթում լույո տեսած մի խմբագրական, որը խմբագիր Արմինե Օհանյանը գրել էր դեռ մեկ տարի առաջ:
Այսինքն` մեկ տարի վարույթը նախաձեռնել են, մեկ տարի առանց իր իմացության գործը քննել են ու մեկ տարի անց միայն հասկացել, որ «Հրապարակի» խմբագիրը «ահաբեկիչ» է կամ կոչ է անում ժողովրդին` իշխանությունը բռնի ձևով զավթել: Եթե իրոք այդպես է, ապա մի գործ էլ պետք է դատախազության ու քննչականի դեմ հարուցել` այսչափ դանդաղկոտության, անփութության և պետական անվտանգությանը մատների արանքով նայելի, պոտենցիալ ահաբեկիչներին րոպե առաջ չչեզոքացնելու մեղադրանքով: Ի վերջո, եթե Արմինե Օհանյանն իսկապես այդպիսի կոչ է արել, կարող էին անսալ նրա կոչին ու գնալ բռնի կերպով զավթել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը Փաշինյանն ատամներով է պահում:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Թողնել պատասխան