«Ադրբեջանը տարիներ շարունակ իր պահանջը հիմնավորել է նրանով, թե իբր Նախիջևանը եղե…

«Ադրբեջանը տարիներ շարունակ իր պահանջը հիմնավորել է նրանով, թե իբր Նախիջևանը եղել է բլոկադայի մեջ, և կապը խաթարված է եղել։ Բայց եթե նայենք փաստերին, ապա նույնիսկ պատերազմական իրավիճակում կապը Նախիջևանի հետ չի խաթարվել։ Իրանական պատերազմը, իրականում, հիանալի հակափաստարկ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջի դեմ»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։

«Իրանը գտնվում է պատերազմական իրավիճակում, իսկ Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը և բացահայտ հայտարարում, որ «Զանգեզուրի միջանցքը» անհրաժեշտ է նաև Իրանի դեմ։ Գործողությունների տրամաբանության մեջ ամերիկացիները ևս ներգրավված են այս նախագծում, և այս պայմաններում Հայաստանում իշխանության հետ սերտ համագործակցող շրջանակները առաջարկում են հաշված օրերի ընթացքում Ադրբեջանին տրամադրել «հումանիտար միջանցք»»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով