Գործը կկարճվի.Քննչականը հասկացել է, որ Արմինե Օհանյանը դեմ է Նիկոլ Փաշինյանից իշ…

Գործը կկարճվի.Քննչականը հասկացել է, որ Արմինե Օհանյանը դեմ է Նիկոլ Փաշինյանից իշխանությունը բռնությամբ զավթելուն
MakaryanNews-ը տեղեկացրել էր, որ իշխանությունը բռնի ուժով զավթելու կոչ անելու համար այսօր Քննչական կոմիտե էր հրավիրվել և հարցաքննվել «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը: Պարզվել է, որ մեկ տարի առաջ նրա գրած մի խմբագրականը քրեական վարույթ նախաձեռնելու առիթ է հանդիսացել:
Օհանյանին հարցաքննել են, սակայն որևէ մեղադրանք չեն առաջադրել:
MakaryanNews-ի տեղեկություններով, սակայն, Քննչական կոմիտեն գործը կարճելու է, քանի որ փորձագետի եզրակացությամբ բռնության կոչ չի եղել դրանում: Մենք տեղեկացանք, որ շուտով կարճման որոշումը կլինի:
Իրավապահները «Հրապարակ» օրաթերթի խմբագրի դեմ վարույթ են հարուցել իշխանությունը բռնի զավթելու կոչ անելու համար Երեկ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը , որ վերջին շրջանում հատկապես շատ խիստ է քննադատում Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, իր ֆեյսբուքյան…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով