■ Այսօր մենք ավելի պաշտպանված ենք, քան 44-օրյա պատերազմից առաջ և նույնիսկ քառօրյ…

■ Այսօր մենք ավելի պաշտպանված ենք, քան 44-օրյա պատերազմից առաջ և նույնիսկ քառօրյա պատերազմից հետո։
44-օրյա պատերազմից դասեր ենք քաղել և ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն, պատրաստել որակյալ կադրեր…
Այսօր մենք ավելի պատրաստված ենք, քան եղել ենք 2020 թվականի ընթացքում։
■ Եթե քառօրյայի և 44-օրյա պատերազմի ժամանակ ունենայինք այս ամրոցները, այս համակարգը, լրիվ այլ պատկեր կունենայինք։
Ուժային գործողությունների ժամանակ շատ կարևոր է, թե առաջին հարվածը ոնց ես ընդունում, կասեցնում և հակահարված հասցնում։ Եվ այսօր այս ամրոցները մեզ հնարավորություն են տալիս Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ունենալ ինժեներական այնպիսի համակարգ, որն առաջին իսկ հարվածը կասեցնելու մեծ հնարավորությամբ է օժտված օդային, ցամաքային։
■ Քննիչ հանձնաժողովի զեկույցը 400-ից ավելի է (տեքստային, տեսագրություն), այն մնայուն արժեք է այն առումով, որ առաջին հերթին պետական կառույցներն ուսումնասիրելով հասկանան 44-օրյա պատերազմում մեր պարտության հիմքերը որտե՞ղ պետք է տեսնեն։ Իսկ հիմքերը, երբ տեսնում ես, դասեր քաղելով լուծում ես խնդիրները, որի մասին խոսեցինք սկզբում
` սպառազինության, կադրերի պատրաստության, օրենսդրության փոփոխության, կառավարության ծրագրի կատարման հետ կապված։
Անդրանիկ Քոչարյան
Հ.Գ. էս խելքով էլ սա Քննիչ հանձնաժողով է ղեկավարել և սրա մոտ գնացել են հարցաքննության։ Բա հարցաքննված ռազմական ղեկավարությունը չի՞ ասել, որ առաջին հարվածը կանխելու համար պիտի կառավարման համակարգը բարդակ չլինի, գլխին կարգին մեկը լինի, ժամանակին զորքը պաշտպանության անցած լինի, որ սպառազինությունն ու ամրոցը ոչ մի կապ չունի։ Կարո՞ղ է լավ չեն բացատրել։
Հ.Գ. էս գիշերվա հազարին, գերհոգնած, դրել լսում, սղագրում ենք։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով