Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մայրաքաղաք Տիրասպոլի 35-ամյա բնա…

‼️‼️‼️Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մայրաքաղաք Տիրասպոլի 35-ամյա բնակչուհին անցորդներին թունավորված թխվածքաբլիթներ էր հյուրասիրել։ Գերագույն դատարանը նրան հարկադիր բուժման ուղարկելու որոշում է կայացրել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Մերձդնեստրի դատախազության մամուլի ծառայությունը։
«Դատարանն, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, հաշվի առնելով փորձագետների և դատախազի կարծիքը, որոշել է ամբաստանյալին քրեական պատասխանատվությունից ազատել նրա անմեղսունակության պատճառով և նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադիր միջոցներ՝ մասնագիտացված հոգեբուժարանում բուժվելու տեսքով, որտեղ կինը գտնվելու է մշտական ​​հսկողության ներքո», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *