Վլադիմիր Վարդանյանը ՍԴ դատավոր չընտրված հանձնաժողովի նիստում խոսեց ընտրվելու հավ…

Վլադիմիր Վարդանյանը ՍԴ դատավոր չընտրված հանձնաժողովի նիստում խոսեց ընտրվելու հավանականության մասին և չվարեց նիստը

Թեև դեռ չկա Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի լիազորությունների դադարեցման մասին, 8 տարի ՔՊ անդամ եղած Վարդանյանը որոշեց հանձնաժողովի նիստը չվարել, ինչպես ինքը ձևակերպեց՝ շահերի բախումից խուսափելու համար։
Վարդանյանին նախագահ Վահագն Խաչատուրյանը առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում: Մեկ շաբաթից էլ պակաս անկուսակցական դարձած Վարդանյանը հանձնաժողովի նիստում արդեն խոսեց ընտրվելու հավանականության մասին, գործընկերներին շնորհակալություն հայտնեց և լքեց նիստերի սրահը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով